15 մայիսի 2013 - 10:16 AMT
Արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է. Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այս օրը նշվում է 1993 թվականից՝ ՄԱԿ-նախաձեռնությամբ: Ընտանիքի օրը նշելու ՄԱԿ-ի որոշումը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն բոլոր խնդիրներին, որոնց բախվում են ընտանիքներն այսօր տարբեր երկրներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ երբ խախտվում են մի ընտանիքի իրավունքները, խախտվում են բոլորի իրավունքները:

Լինելով հասարակուության գլխավոր ինստիտուտներից մեկը և մարդու սոցիալականացման առաջնային վայրը, ընտանիքը արձագանքում է արտաքին աշխարհի և ժամանակի փոփոխություններին՝ պատասխանելով հասարակական պահանջմունքներին իրեն հատուկ ձևով:

Ընտանիքը եղել և մնում է մարդկային հարստությունների՝ ազգային ավանդույթների, մշակույթի հիմնական պահպանող գործոններից մեկը: Ընտանիքի շնորհիվ է ամրանում պետությունը: Ընտանիքից է սկսվում կյանքը և այստեղ է մարդը ձևավավորվում որպես քաղաքացի: Արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է: