15 մայիսի 2013 - 12:50 AMT
Մարկոս Պիզելին խաղաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ «Կուբանից»

Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին խաղաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ «Կուբանից»:

Ըստ Life Sports-ի, կիսապաշտպանը դժգոհ է այն հանգամանքից, որ Լեոնիդ Կուչուկի գալուն պես սկսել է հազվադեպ դաշտ դուրս գալ:

Ընթացիկ խաղաշրջանում Պիզելին 21 խաղ է անցկացրել թիմի կազմում` կարողանալով աչքի ընկնել 5 անգամ և վեց արդյունավետ փոխանցում կատարել:

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2014թ. վերջին, իսկ նրա տրանսֆերային արժեքը 2,5 մլն եվրո է: