15 մայիսի 2013 - 14:49 AMT
Վիեննայում մեկնարկել են ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի բանակցությունները

ՄԱԳԱՏԷ-ն ամեն ինչ կանի հանգուցալուծելու համար հակասություններն Իրանի հետ Վիեննայում այսօր կայանալիք հանդիպմանը, հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը բանակցությունների մեկնարկից առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր նպատակն է ավարտել աշխատանքը տարբերակված մոտեցման ուղղությամբ, որը թույլ կտա հանգուցալուծել չլուծված խնդիրները»,-ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակերթսը:

Բանակցությունների նոր փուլը 10-րդն է 2012թ. ի վեր, նախորդ փուլը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Իրանում: