15 մայիսի 2013 - 14:48 AMT
Այսօր Յուրա Մովսիսյանը մասնակիորեն աշխատել է «Սպարտակի» ընդհանուր խմբի հետ

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները շարունակել են նախապատրաստվել ՌԴ առաջնության 29-րդ տուրի «Կրասնոդարի» հետ խաղին:

Այսօր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ապաքինվում է վնասվածքից հետո, մասնակիորեն աշխատել է «Սպարտակի» ընդհանուր խմբի հետ, ասվում է ակումբի կայքում: Նրա մասնակցութունը «Կրասնոդարի» հետ խաղին դեռ հարցականի տակ է: