15 մայիսի 2013 - 15:21 AMT
Կաթնամթերքը թանկացել է 20-25 դրամով

Վերջին օրերին Հայաստանի կաթնամթերքի շուկայում արձանագրվել է գնաճ՝ միջինը 20-25 դրամով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեց Տնտեսական մրցութնակության պաշտպանության պետականան հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, հակամենաշնորհային մարմինը դիտարկում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ մայիսի 11 և 12-ին գրեթե բոլոր խոշոր տնտեսվարողները բարձրացրել են իրենց արտադրանքի գինը:

Այսպիսով, «Աշտարակ կաթ» ընկերության թթվասերը (200 գ), որը նախկինում արժեր 230 դրամ, այժմ 250 դրամ է, «Դուստր Մարիաննա» ընկերության 500գ մածունի գինը 255 դրամից դարձել է 280 դրամ:

Գայանե Սահակյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն օպերատիվ կարգով կապվել է խոշոր արտադրողների հետ, որոնք նման գնաճը պատճառաբանել են հումքի համաշխարհային գների աճով, ինչպես նաև տեղական կաթի մթերման գնի աճով:

Նա նաև հայտնել է, որ մայիսի 13-ին Հանձնաժողովը հարցում է ուղղել գյուղնախարարությանը՝ գործող մթերման գների ու դրանց դինամիկայի վերաբերյալ: «Տեղեկատվությունը ստանալուն պես կանցկացվի իրավիճակի վերլուծություն և կկազմվի եզրակացություն»,- ասաց նա: