15 մայիսի 2013 - 15:19 AMT
Հայաստանի Մ-17 տ. հավաքականը հաղթել է «Իմպուլս-2»-ին

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր Ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Իմպուլս-2»-ի հետ:

Խաղն ավարտվել է 4:2 հաշվով հօգուտ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի: Մեկական անգամ աչքի են ընկել Վահագն Հայրապետյանը և Հովհաննես Պողոսյանը, իսկ Ռաֆայել Դարբինյանը դարձել է դուբլի հեղինակ:

Հավաքականը` Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, շարունակում է նախապատրաստվել Հունգարիայում կայանալիք ընկերական մրցաշարին: