15 մայիսի 2013 - 16:37 AMT
Արքայազն Չարլզը Հայաստան կայցելի մայիսի 28-ի՞ն

Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը մայիսին մասնավոր այցով կժամանի Հայաստան, հանդիպումներ կունենա մի շարք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի և հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիլիթ Քալանթարյանը, դրանք ըդամենը տեղեկություններ են ու նման պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել՝ նշելով, որ երբ լինի՝ դեսպանատունը տեղյակ կպահի: Սակայն Քալանթարյանը չբացառեց, որ նման բան հնարավոր է.

«Որևէ բան բացառված չէ, բայց դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չկա»,- ասաց Լիլիթ Քալանթարյանը:

Նշենք, որ վերջին տեղեկությունների համաձայն արքայազն Չարլզը Հայաստան կայցելի մայիսի 28-ին: