15 մայիսի 2013 - 17:37 AMT
Զուրաբ Աբաշիձե. Ռուսաստանի հետ հարաբերություններում փոքր տեղաշարժ կա

Վրաստանի կառավարությունը պատրանքներ չունի, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջիկայում առաջընթաց կարձանագրվի: Այդ մասին ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի անդամների հետ հանդիպման ավարտին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Այս ուղղությամբ կա որոշակի տեղաշարժ, նկատի ունեմ առևտուրը, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտը: Սակայն, կան լուրջ խնդիրներ, դրանց լուծման համար որոշակի ժամանակ է պահանջվում»,-ասել է նա, գրում է «Գրուզիա Օնլայնը»: