15 մայիսի 2013 - 19:57 AMT
Սևանա լճում ուժեղ քամու պատճառով նավակը չի կարողանում մոտենալ ափին

Այսօր ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, ուժեղ քամու հետևանքով նավակը չի կարողանում մոտենալ ափին, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Սևան քաղաքի ջրափրկարարների խումբը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հաղորդում նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: