15 մայիսի 2013 - 21:05 AMT
ՕԵԿ-ը կառավարության ծրագրին առնչվող դիտողություններն և առաջարկներ ունի

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:

Քննարկումների արդյունքներով պայմանավորված` Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, Կառավարություն կներկայացնի ծրագրի հետ կապված իր դիտողություններն ու առաջարկությունները:

Քաղաքական խորհուրդը քննարկել է նաև «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր, նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից: