15 մայիսի 2013 - 21:39 AMT
Սևանա լճում փրկարարներն ափ են դուրս բերել ափին մոտենալ չկարողացող նավակը

Սևանա լճում քամու պատճառով ափին մոտեալ չկարողացող նավակը Սևան քաղաքի ջրափրկարարների խմբի օգնությամբ հաջողվել է ափ հանել:

Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղում պարզել են, որ նավակը գտնվում է լողափից մոտ 60 մ հեռավորության վրա: Ջրափրկարարները նավակով ափ են դուրս բերել 1986թ. ծնված Միսակ Նազարյանին և 1984թ. ծնված Կորյուն Հովսեփյանին:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ այսօր, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու հետևանքով նավակը չի կարողանում մոտենալ ափին, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: