16 մայիսի 2013 - 13:18 AMT
Christie's աճուրդում վաճառվել է ամենաթանկ «Բացարձակ կատարելություն» ադամանդը

Christie's աճուրդում, որը դեռ շարունակվում է Ժնևում, վաճառվել է ամենաթանկ «Բացարձակ կատարելություն» ադամանդը 101,73 կարատ քաշով: Այն վաճառվել է 26 մլն 737 հազար 913 դոլարով, հայտնում է Christie's-ի մամլո ծառայությունը Ռուսաստանում ու ԱՊՀ-ում:

Տանձաձև մշակման ադամանդը աճուրդում վաճառված ամենաթանկ անգույն ադամանդն է: Այս ադամանդը համարվում է պատմության մեջ ամենակատարյալ ադամանդներից մեկը: