16 մայիսի 2013 - 11:26 AMT
«ՀՀԿ+ՀայՌուսգազարդ=գենոցիդ». Ակցիա ու ստորագրահավաք՝ կառավարության շենքի մոտ

Կառավարության շենքի դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անում: Նրանց նաև պատգամավորներ են միացել: «Մենք մեր Ատոմակայանի հոսանքն ենք ուզում»,«ՀՀԿ+ ՀայՌուսգազարդ=գենոցիդ» գրություններով պաստառներ են ակտիվիստները բերել իրենց հետ:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Մերի Խաչատրյանը փոխանցեց իրենց պահանջ-հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ եթե թանկանա գազը, Հայաստանում կվերանա միջին խավը: Ակտիվիստները կոչ արեցին ձեռնպահ չմնալ, միանալ և արատահայտել սեփական դիրքորոշումը:

Հայատարարությունից հետո մեկնարկեց ստորագրահավաքը, որպեսզի քաղաքացիների բողոքը գրավոր հանձնվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

ՀՀ կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը բողոքի ակցիայի մասնակցիներին ասաց, որ քաղաքացիների ցանկությունը համընկնում է կառավարության դիրքորոշմանը և ամեն ինչ կարվի, որ գազի սակագինը չբարձրանա:

Հիշեցնենք, որ որ նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը: