16 մայիսի 2013 - 12:02 AMT
Իտալիայում կայանալիք ԵԱ կմասնակցեն 11 հայ սամբիստներ

Մայիսի 17-21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի մարտական և մարզական սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, թեև իրենք ֆինանսական սղության պատճառով հնարավորություն չեն ունեցել ուսումնամարզական հավաք անցկացնելու և հավաքականը ողջ կազմով համալրելու, սակայն մեծ սպասելիքներ ունեն:

Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Տիգրան Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը, Սոսե Բալասանյանը (52 կգ), Գայանե Խաչատրյանը (60 կգ), Արեն Անտոնյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) և Արտյուշա Մկրտչյանը (+100 կգ):