16 մայիսի 2013 - 12:54 AMT
Ս.Դեմիրճյան. ԲՀԿ-ի հետ համագործակցում ենք միայն ԱԺ խմբակցությունների մակարդակով

Հայաստանի ժողովրդական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև համգործակցություն չկա: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ համագործակցությունը պետք է կոնկրետ լինի, և ԲՀԿ-ի հետ համագործակցություն կա միայն Ազգային ժողովում:

«Ես ժամանակին հստակ արտահայտել եմ իմ տեսակետները, մենք պատրաստ ենք համգործակցել ԱԺ-ում, իսկ ավելի խորը համագործակցության մասին խոսք կարող է լինել, երբ այն դառնա ընդդիմություն. կլինեն, թե ոչ, իրենց հարցն է: Ժամանակին մենք նաև ասել ենք, որ չի կարելի ինչ-որ գործընթաց պայմանավորել իշխանության ներսում եղած հակասություններով»,- ասաց նա:

Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մեջ, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, որևէ նոր, սենսացիոն բան չկար և նոր բան կլիներ, եթե նա հայտարարեր, որ ընդդիմություն են: