16 մայիսի 2013 - 13:03 AMT
Ձեր կերածը հարամ լինի, հերիք է. Նազիկ Մանուկյանի վրդովված ելույթը կառավարության շենքի մոտ

Այսօր կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը վրդովված մոտեցավ բարձրախոսին և խնդրեց, որ իրեն թույլ տան խոսել:Նազիկ Մանուկյանը պատմեց, որ իր որդին ծառայել է Նոյեմբերյանում, որտեղ մի միջադեպի ժամանակ վնասվել և հեռացվել է նրա ոտքը:

Նազիկ Մանուկյանը պատմեց, որ իր որդուն ամեն կերպ աջակցել է Պաշտպանության նախարարությունը, բայց ինքը որոշել է մասնակցել գազի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված ակցիային, քանի որ առանց այդ էլ իրենք դժվարությամբ են վճարում կոմունալ ծախսերը: