16 մայիսի 2013 - 14:44 AMT
ՌԴ նոր վարչապետ կարող է դառնալ Ալեքսեյ Կուդրինը

ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը մինչև 2013թ. ավարտը կարող է փոխարինել Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում: Այդ մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան» ուժային կառույցների վրա հղումով:

Ըստ պարբերականի աղբյուրի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն համաձայնեցրել է այդ կադրային փոփոխությունը: Սակայն վերջնական հարցը դեռ լուծված չէ. Կուդրինը շատ ընդդիմադիրներ ունի, հատկապես, բանկային ոլորտում: Փոխարինումը կարող է տեղի ունենալ 2013թ. ավարտին, երբ Մեդվեդևի կառավարությունը հաշվետու կլինի իր առջև դրված խնդիրների վերաբերյալ: Եթե նախագահին չգոհացնեն արդյունքները, կադրային հարցը արմատապես կլուծվի: