16 մայիսի 2013 - 15:11 AMT
Գյումրիում կողջունեն շվեդական կողմի ցանկացած ծրագրի նախագիծ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին (նստավայրը՝ Թբիլիսի):

Դեսպան Յանսենը նախ շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանից ընդունելության համար և ներկայացրեց իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը, որոնք հիմնականում առնչվում էին քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակին: Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը նախ ողջունեց առաջին անգամ Գյումրի այցելած դեսպանին և հանգամանալից ներկայացրեց քաղաքի ներկա վիճակը և ապագայում նախանշված ու արդեն մեկնարկած ծրագրերը: Քաղաքապետը նաև պատրաստակամություն հայտնեց շվեդական կողմի հետ քննարկել ցանկացած ծրագրի նախագիծ, ինչը հնարավոր կլինի իրականացնել Գյումրիում:

Հանդիպման ավարտին քաղաքապետը հիշեցրեց, որ այսօր Շվեդիայում «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի շրջանակներում ելույթ է ունենալու Հայաստանի ներկայացուցիչը և երկուստեք հաջողություն մաղթեցին «Դորիանս» խմբին: