16 մայիսի 2013 - 15:39 AMT
Մայիսի 17-ին կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը

Մայիսի 17-ին «Դինամո» մարզադահլիճում կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը` Հայաստանի փոխպատվաստված օրգաններով մարդկանց մասնակցությամբ:

Բացման արարողությունից հետո կկայանան սեղանի թենիսի մրցումները, այնուհետև լողի, բոուլինգի, թենիսի և վազքի: Մայիսի 18-ին փակման արարողության ժամանակ կամփոփվեն արդյունքները և հաղթողները կստանան մրցանակներ: Միջոցառումները կազմակերպում է «Արաբկիր» բժշկական համալիրը:

Սպորտային խաղերին մասնակցությունը և հետագա մարզումները կնպաստեն Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքի որակի, նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի բարելավմանը: