16 մայիսի 2013 - 17:08 AMT
Էրդողան. Իսլամատյացությունը սխալ դիրքորոշում է

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ: Քաղաքական գործիչները կքննարկեն մերձավորարևելյան հակամարտության կարգավորման խնդիրը, իրավիճակը Սիրիայում: Նախօրեին Մերիլենդում Թուրքական մշակութային կենտրոնի բացման կապակցությամբ տեղի ունեցած մամլո ասուլիսում Էրդողանն ասաց, որ կենտրոնը երկու մշակույթների միավորման խորհրդանիշ կդառնա և կնպաստի, որ վերաբերմունքն իսլամի հանդեպ փոխվի:

«Վերջերս իսլամատյացության աճ է նկատվում: Դա սխալ միտում է: Մենք կցանկանայինք ցուցադրել, թե որքան բարեկամական կարող է լինել իսլամը, և ապացուցել, որ իսլամատյացությունը սխալ դիրքորոշում է»,-ասել է Էրդողանը, հայտնում է euronews-ը: