Բրիտանիայից ժամանած ճանաչված երաժիշտներ Թոմաս Քերոլը (հրավիրված դիրիժոր) և Ռաֆալ Զամբրզիսկի-Պեյնը (մենակատար ջութակահար) Հայաստանում են և մասնակցելու են բրիտանական «ԱրՓԻ Մյուզիքալ Մենեջմենթ» կազմակերպության և Հայաստանի երիտասարդական նվագախմբի համատեղ կազմակերպած դասական երաժշտության համերգին: Համերգն ունի բարեգործական բնույթ և աջակցում է Հայաստանում Բրիտանական դեսպանատան և Թեքեյան մշակութային կենտրոնի՝ Գյումրու Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցման նախաձեռնությանը: Համերգից կուտակված հասույթը օգտագործվելու է այս կարևոր ծրագրի իրականացման համար, հայտնում է Երևանում ՄԹ դեսպանությունը:
Համերգին մասնակցելու են նաև Հայաստանի երիտասարդական նվագախմբի երաժիշտներն ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: