16 մայիսի 2013 - 19:48 AMT
Հայաստանը պաշտոնապես ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը

Մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որին մասնակցում էին ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը և հանդես եկել Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով:

ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորելով Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահեցրել են, որ ամենայն աջակցություն կցուցաբերեն հայկական նախագահության նախաձեռնությունների իրականացմանը: