17 մայիսի 2013 - 14:19 AMT
Էրդողան. Ես անպայման կմեկնեմ Գազա անկախ ԱՄՆ ճնշումից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանը հայտարարել է, որ մտադիր է անպայման մեկնել գազայի հատված անկախ ԱՄՆ ճնշումից:

«Ես շատ եմ կարևորում այդ այցը Մերձավոր Արևելքում խաղաղության տեսակետից»,-ասել է նա ԱՄՆ նախագահ Օբամայի հետ համատեղ մամլո ասուլիսում, գրում է Today’s Zaman-ը:

Ապրիլին Ջոն Քերին զգուշացրել էր Էրդողանին, որ այցը Գազա «անցանկալի է»: