17 մայիսի 2013 - 14:15 AMT
Ստավանգեր. Վերջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Վեսելին Թոփալովի հետ

Այսօր նորվեգական Ստավանգերում տեղի կունենա գերմրցաշարի նախավերջին` 8-րդ տուրը, որին մասնակցում են 10 գրոսմայստերներ:

Լևոն Արոնյանը սևերով կխաղա Վեսելին Թոփալովի հետ: Արոնյանը վաստակել է 4 միավոր և 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը երեք միավորով 7-րդ տեղում է:

Տեղի կունենան նաև Մագնուս Կալրսեն-Վան Հաո, Վիշվանաթան Անանդ-Ջոն Լյուդվիգ Համմեր, Հիկարու Նամակուրա-Թեյմուր Ռաջաբով, Պետեր Սվիդլեր-Սերգեյ Կարյակին հանդիպումները: