17 մայիսի 2013 - 17:42 AMT
Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի չորս շախմատիստներ

Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն չորս շախմատիստներ: Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում:

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ավարտված Եվրոպայի 14-րդ անհատական առաջնության արդյունքներով իրավունք ստացան մասնակցելու աշխարհի Գավաթին: Մինչ այդ աշխարհի Գավաթի ուղեգրեր արդեն ունեին Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը: