17 մայիսի 2013 - 18:29 AMT
«Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ. Մխիթարյանը լավ մեկնարկային արագություն ունի ու հասկանում է ֆուտբոլը

1960-ականների Դոնեցկի «Շախտյորի» հայտնի հարձակվող Յուրի Անանչենկոն ասել է, որ Մխիթարյանը լավ մեկնարկային արագություն ունի ու հասկանում է ֆուտբոլը:

«Բացի այդ նրա մոտ լավ է զարգացած վեցերորդ զգացողությունը: Նա միշտ այնտեղ է, որտեղ պետք է: Թե քանի պահեր չի իրացնում Մխիթարյանը, դա առանձին խոսակցություն է: Դեռ պակասում է վարպետությունը, հակառակ դեպքում մեր հարձակվողը կլիներ ինչպես Մեսսին»,-Անանչենկոյի խոսքն է մեջբերում ակումբի կայքը: