18 մայիսի 2013 - 09:35 AMT
Կոնգրեսմենն Էրդողանին կոչ է անում ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար

Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսմեն Դեյվիդ Սիսիլինը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար:

«Օսմանյան կայսրությունում ապրող 2 մլն հայ ոչնչացվեց կամ ստիպված եղավ լքել հայրենիքը: Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այնուամենայնիվ, անգամ այսօր՝ մոտ 100 տարի անց, թուրքական կառավարությունը շարունակում է արհամարել ապացույցներն ու հերքում է պատմական իրականությունը:

Վարչապետ Էրդողանն աշխատում է Մերձավոր Արևելքում իր երկիր վիճակի բարձրացման ուղղությամբ ու ավելի է սերտացնում ԱՄՆ հետ հարաբերությունները, այդ իսկ պատճառով նա պետք է օգտագործի վայրագությունների մասին բարձրաձայնելու հնարավորությունը: Անհրաժեշտ է պաշտոնապես ներողություն խնդրել ողջ մնացածներից ու զոհերի ժառանգներից: Այդ քայլին գնալու նրա անկարողությունը միայն մեծացնում է Թուրքիայի ժողովրդի պատմության չմաքրվող բիծը»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում: