18 մայիսի 2013 - 12:34 AMT
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռ է գործարկել

Մայիսի 18-ին Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռ է գործարկել իր արևելյան ափից դեպի Ճապոնական ծով: Այդ մասին հայտնել է հարավկորեական Ռենհափ գործակալությունը:

Ըստ Կորեայի Հանրապետության ՊՆ տվյալների, երկու հրթիռը գործարկվել է առավոտյան, ևս մեկը՝ կեսօրից հետո: Գործարկված հրթիռների տեսակը չի նշվում: