18 մայիսի 2013 - 14:23 AMT
FILA նախագահ է ընտրվել սերբ Նենադ Լալովիչը

Սերբ Նենադ Լալովիչն ընտրվել է ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիայի նախագահ:

FILA-ի կոնգրեսի արտահերթ նիստում, որն անցնում է Մոսկվայում, Լալովիչը ընտրվել է կազմակերպության նախագահ 125 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:

Նա կզբաղեցնի այդ պաշտոնը մինչև 2014 թվականի կոնգրեսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: