18 մայիսի 2013 - 14:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հարազատները մահացած զինվորի դագաղը մտադրված են Երևան բերել ոտքով

Սևան-Երևան մայրուղուն գտնվող կամրջի մոտի ականատեսներից մեկը PanARMENIAN.Net-ին հայտնում, որ այժմ մայրուղու վրա հարյուրավոր մարդիկ են հավաքված: Սպանված զինծառայողի ծնողների հետ բանակցում է պաշտպանության նախարարի հետ, բայց հարազատները, այնուամենայնիվ, փորձում են ճեղքել ոստիկանական մեքենաներից կազմված պատնեշը: Հավաքվածները զինվորի դագաղը հանել են մեքենայից և մտադրված են այն Երևան բերել ոտքով:

Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ Դ.Խաչատրյանը ձերբակալվել էր:

ՖՈՏՈՇԱՐՔ