18 մայիսի 2013 - 14:57 AMT
Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել

Առնվազն 110 մարդ է զոհվել վերջին օրում Սիրիայում Բաշար Ասադին հավատարիմ ուժերի ու ապստամբ զինյալների միջև մարտերի հետևանքով:

Մարտերը տեղի են ունեցել Հոմսի մոտ, Դամասկոսի շրջանում, Թուրքիայի սահմանին մոտ: Միջազգային ԶԼՄ-ներում մեծ աղմուկ է հանել Al Arabiya-ի հաղորդագրությունն այն մասին, որ Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել: Պարբերականը նշում է, որ վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա: Անկախ աղբյուրները պաշտոնապես այս լուրերը չեն հաստատում: