
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և ԱՄՆ Էներգետիկայի պետդեպարտամենտի միջև համագործակցության շրջանակներում մայիսի 20-ին ՀՊՃՀ Միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնում կմեկնարկի ատոմային էներգետիկայի և միջուկային գիտելիքների երկշաբաթյա սեմինար-վարժանք:
Վարժանքին կմասնակցեն ՀՊՃՀ «Ատոմային էլեկտրական կայաններ և տեղակայանքներ», «Ջերմաէներգետիկա» մասնագիտություններով և Երևանի պետական համալսարանի «Միջուկային ֆիզիկա» մասնագիտությամբ սովորող ուսանողները, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության, ինչպես նաև` «ՀայԱտոմ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները: Այդ նպատակով Հայաստան են ժամանել ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանի ներկայացուցիչ Ջոն Մերֆին և ԱՄՆ հանրահայտ «Արգոն» ուսումնական կենտրոնի Միջուկային ճարտարագիտության դեպարտամենտի մասնագետ Ջասթին Պենսը: