20 մայիսի 2013 - 12:45 AMT
Հենրիխ Մխիթարյան. Կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք և ուրախացնենք մեր երկրպագուներին

Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրում «Մետալուրգի» հետ ոչ ոքիից հետո՝ 3:3, «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ միցակիցը լավ է գործել հակագրոհներում:

«Առաջին հերթին, դրանք մեր սխալներն էին, որից «Մետալուրգն» օգտվեց: Սակայն, կարևորն այն է, որ չնայած նրան, որ մենք պարտվում էինք, թիմը թևաթափ չէր լինում և ավելիին էր ձգտում»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ հաջորդ խաղում թիմը կանի ամեն ինչ, որպեսզի հաղթի և ուրախացնի երկրպագուներին: