Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ հունիսի 18-20 Երևանում կայանալու է ֆեդերացիայի Գավաթի խաղարկությունը:
«Երկու հայկական թիմ ժամանելու է ԱՄՆ-ից, որոնք ներկայացնում են Գլենդելը, իսկ Հայաստանից ելույթ կունենան վեց ակումբներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա, այն ջրագնդորդները, ովքեր աչքի կընկնեն Գավաթի խաղարկությունում, կընդգրկվեն պատանեկան հավաքականի կազմում, որն էլ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: «Հուլիսի 2-ին թիմը կուղևորվի Վրաստան հավաքի, որտեղ էլ ընկերական հանդիպում կունենա Վրաստանի պատանեկան հավաքականի հետ»,- հավելեց Հովհաննիսյանը: