Բնապահպան Թեհմինե Ենոքյանը քիչ առաջ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքից տեղեկացել է, որ Արևիկ, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայքների բնակիչները դուրս են եկել և փակել են ճանապարհը: Նրանք որոշել են չբացել ճանապարհը, մինչև մինչև չգան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետը:
Հիշեցնենք, որ բողոքի պատճառը կարկուտից ոչնչացված բերքնե է: Այս համայնքներում կարկտահարությունից ամբողջ բերքը վնասվել է: Համայնքները գտնվում են ծանր սոցիալական վիճակում: