Այսօր, ժամը 12.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ ավտոբուսի մեջ, հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հայտնում, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: