20 մայիսի 2013 - 13:41 AMT
Սերգեյ Լավրով. Ժամկետներ դնելը Սիրիայի գծով խորհրդաժողովի հարցում ճիշտ չէ

Մոսկվան հակաարդյունավետ է համարում ժամկետներ դնելը Սիրիայի գծով խորհրդաժողովոի հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, խորհրդաժողովները, որոնք խաղաղություն են բերել տարածաշրջան, տևել են ամիսներ, նույնիսկ տաիրիներ: «Օրինակ Դեյթոնի խորհրդաժողովը: Իսկ Լիբանանի հարցերով զբաղվող խորհրդաժողովը տևել է 14 տարի: Չէի ցանկանա, որ Սիրիայի դեպքում նույնը լիներ:

«Արտաքին խաղացողները սիրիական կողմերի փոխարեն հարցերը չեն լուծելու, սակայն կհորդորեն նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա: Լավրովը նշել է նաև, որ Իրանը պարտավոր է ներկայացված լինել Սիրիայի խորհրդաժողովին: