20 մայիսի 2013 - 14:33 AMT
Բակո Սահակյանը պարգևատրել է ազատամարտիկներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը:

Նախագահը ստորագրել է նաև կարգադրություն` Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների և զոհված ազատամարտիկի այրու արժեքավոր նվերներ հանձնելու մասին: