21 մայիսի 2013 - 11:29 AMT
ԱՄՆ Օկլահոմայի նահանգում տորնադոյի զոհերի թիվը հասել է 90-ի

Շուրջ 90 մարդ է զոհվել ԱՄՆ Օկլահոմայի նահանգում տորնադոյի հետևանքով, այդ մասին հայտնել է Սի-էն-էն հեռուստաալիքը:

Հատկապես շատ է տուժել Մուր քաղաքը 55 հազար բնակչությամբ: Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա: Վիրավորներից շատերի վիճալը կրիտիկական է: