21 մայիսի 2013 - 10:10 AMT
Կյանքից հեռացել է ամերիկյան ռոքի լեգենդ Ռեյ Մանզարեկը

74 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան ռոքի լեգենդ The Doors խմբի անդամ Ռեյ Մանզարեկը: Մանզարեկի մահվան մասին լուրը հրապարակվել է խմբի ֆեյսբուքյան էջում:

Ինչպես տեղեկացրել են ռոք լեգենդի մտերիմները նա երկար ժամանակ է՝ տառապում էր լեղածորանի քաղցկեղով: Մանզարեկը ռոքի պատմության մեջ հայտնի է իր էքպերիմենտներով:

Նա The Doors խմբի հիմնադիրներից է: Խումբն ստեղծվել է 1965 թվականին: Մանզարեկը նաև ֆիլմում է նկարահանվել: