21 մայիսի 2013 - 17:06 AMT
Նաջիբ Միքաթի. Տրիպոլին փորձում են ներքաշել հակամարտության մեջ

Տրիպոլիին փորձում են ներքաշել հակամարտության մեջ, հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին՝ մեկնաբանելով բախումները սիրիացի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջև, որոնք հաճախակի են դարձել վերջերս:

Միքաթին կոչ է արել լիբանանյան բանակին ու անվտանգության ուժերին բացահայտել այն անձանց, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը

Բախումներում անցյալ տարի մոտ 20 մարդ էր զոհվել: Վերջին բախումը երեկ է տեղի ունեցել, երկու մարդ է զոհվել: