21 մայիսի 2013 - 17:51 AMT
Նախարարություն. Ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվել և ենթակա չէ քննարկման

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ մջպետական և միջմարզային երթուղիների ուղեվարձի թանկացման լուրը չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել: Հետևաբար որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց նախարարության կողմից չի քննարկվում և ենթակա չէ քննարկման»,-ասված է հայտարարության մեջ: