21 մայիսի 2013 - 18:24 AMT
Վրաստանում ձերբակալվել է նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ ու Միասնական ազգային շարժման գործող գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին այսօր հարցաքննությունից հետո ձերբակալվել է Արևմտյան Վրաստանում:

Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով՝ զբաղվածության ծրագրի, Սանդրո Գիրգվիլիանիի սպանության ու մայիսի 26-ի բողոքի ցույցը ցրելու գործերով: