21 մայիսի 2013 - 18:26 AMT
Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, քննարկվել են դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: