21 մայիսի 2013 - 19:50 AMT
Վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը

Այսօր ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները: Դեպքի վայր էր մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը

Տեղում պարզվել է, որ էլ. սյուն տեղադրելու ժամանակ վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը, ինչից ջրածածկվել է Խանգելդյանին պատկանող հողատարածքը` մոտ 200 քմ: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից խողովակում դադարեցվել է ջրի հոսքը: Էլ. ցանցի աշխատակիցների կատարել են էլ. սյան ապամոնտաժման աշխատանքներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից: