22 մայիսի 2013 - 12:31 AMT
Վալերի Կարպին. Յուրա Մովսիսյանը դեռ մինչև վերջ չի ապաքինվել վնասվածքից

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատմել է, որ իրեն մտահոգում է թիմի որոշ ֆուտբոլիստների վիճակը մայիսի 26-ին «Ալանիայի» հետ խաղից առաջ:

«Մտահոգում է որոշ ֆուտբոլիստների վիճակը: Մասնավորապես, Մովսիսյանի ու Ձյուբայի»,-մեջբերում է Կարպինին «Սպորտ-էքսպրեսը»:

Ըստ նրա, չնայած, որ Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Կրասնոդարի» հետ խաղին, սակայն նա դեռ լիովին չի ապաքինվել: «Մենք ռիսկի դիմեցինք, փոխարինման դուրս բերելով նրան «Կրասնոդարի» հետ խաղում: Իսկ եզրափակիչ սուլոցից հետո նրա ոտքը դեռ ցավում էր»: