22 մայիսի 2013 - 12:36 AMT
Վալերի Կարպինը հերքել է այն տեղեկությունը, թե իրենք մտադիր են ձեռք բերել Արաս Օզբիլիսին

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հերքել է այն տեղեկությունը, թե իրենք հետաքրքված են երկու հարձակողական ոճի կիսապաշտպաններով՝ Արաս Օզբիլիսով «Կուբանից» ու Խոակինով «Մալագայից»:

«Երկուսն էլ լավ կատարողներ են: Բայց այն, որ մենք, իբր, մտադիր ենք նրանց ձեռք բերել, զառանցանք է: Առնվազն մարզչական շտաբը նման մտադրություն չունի»,-ասել է Կարպինը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Օզբիլիսի ծառայություններով են հետաքրքրվում «Դինամոն», «Ռուբինը» և «Սպարտակը»: