22 մայիսի 2013 - 11:24 AMT
Ալեքսանդր Ցինկեր. ԵԱՀԿ ՄԽ այժմյան այցերը տարածաշրջան դեռևս ապարդյուն են

ԵԱՀԿ ՄԽ այժմյան այցերը տարածաշրջան դեռևս ապարդյուն են: Քանի դեռ ԼՂՀ-ն չի դարձել բանակցային գործընթացի լիիրավ անդամ, հակամարտության կարգավորումը մեռյալ կետից չի շարժվի: Այդ մասին PanARMENIAN.Net –ին է հայտարարել քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի ենթադրյալ հանդիպմանը, ապա Ցինկերը նշել է, որ քաղաքականության մեջ ոչ մի անհնար բան չկա: «Իսրայելը ստիպված է լինում բանակցել պաղեստինցիների հետ, չնայած որ նրանցից ոմանք մեղավոր են մեր երկրում իրագործված ահաբեկչությունների համար: Եվ հետո, բանակցում են թշնամիների հետ, դա բնական է, բարեկամների հետ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է»,-ասել է քաղաքագետը: