22 մայիսի 2013 - 17:57 AMT
Ստամբուլում Սևան Նիշանյանը դատապարտվել է ազատազրկման Մարգարեի մասին արտահայտությունների համար

Ստամբուլի դատարանը Սևան Նիշանյանին դատապարտել է 58 շաբաթական ազատազրկման Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրական արտահայտությունների համար, որոնք նա զետեղել էր իր բլոգում: Դատախազը հայտարարել է, որ Նիշանյանը վիրավորում է հանրության մի մասի դավանանքը, գրում է Hurriyet Daily News-ը: Կալանքը չի կարող փոխարինվել տուգանքով, սակայն Նիշանյանը բողոքարկման իրավունք ունի:

Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար: