Հունիսի 14-ին Նյու Ջերսիում բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը մենամարտ կանցկացնի Արաշ Ուսմանիի (Կանադա) հետ, հայտնում է boxingscene.com-ը: Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ:
Հովհաննիսյանն իր հաշվին ունի 18 մենամարտ, որոնցից 15-ում հաղթել է: Ուսամին, որը 14-րդ հորիզոնականն է գրավում IBF վարկանիշում, 21 մենամարտ է անցկացրել և 20-ում հաղթանակ տարել: